Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴՊՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ
03.08.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 2-ին Սիսիանում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին եւ ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին․ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։
Հյուրերը ներկայացրել են առաջիկայում Սյունիքի մարզում գրասենյակի կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը եւ մարզային, համայնքային իշխանությունների հետ քննարկել դրա բաղադրիչներն ու ուղղությունները, լսել առաջարկներ։