Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱԺԵՇՏԻՑ ԱՌԱՋ՝ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ՃԱՄԲԱՐԻՆ
09.08.2022

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունը պատվոգիր է ստացել Հանքավանի «Լուսաբաց» ճամբարից, որտեղ երկու հերթափոխով հնարավորություն են ունեցել հանգստանալու նաեւ մեր մարզի երեխաները։
Երկրորդ հերթափոխի հրաժեշտի միջոցառման ընթացքում վարչությունն այնտեղ կազմակերպել է ցուցահանդես ու ճամբարականներին ներկայացրել Սյունիքի շնորհալի երեխաների գեղանկարչական աշխատանքները։
Իսկ վերջում ստեղծագործությունները նվիրել են ճամբարին՝ այնտեղ մշտապես ցուցադրելու համար։