Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՓԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ «ՍՅՈՒՆԻՔԻՆ»

10.08.2022

Օգոստոսի 9-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցեց մարզկենտրոնի վերանորոգված «Լեռնագործ» մարզադաշտում «Սյունիք» վերանվանված (նախկին «Գանձասար-Կապան») ֆուտբոլային ակումբի նորամուտի հանդիսավոր արարողությանը, որին հաջորդեց ՀՀ ֆուտբոլի 31-րդ առաջնության առաջին խմբի «Սյունիք» - «Շիրակ 2» խաղը։

Ներկա էին ակումբի հիմնադիր ու հովանավոր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հյուրեր ու մարզասերներ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց ֆուտբոլասերներին ու շնորհակալություն հայտնեց «ԶՊՄԿ»-ին՝ մեծ ֆուտբոլի՝ Կապան վերադարձի համար, ինչպես նաեւ կարեւորեց, որ այս օրերին մարզում զարգանում է սպորտը՝ հատկապես ֆուտբոլը, որը թիմային խաղ է ու միասնական աշխատանք։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ՖԱ-ի տնօրեն Վարդան Ջհանյանը նշեց, որ ֆուտբոլային ակումբի վերածննդի օրը Սյունիքում սպորտի հետագա զարգացման իրենց ծրագրերի հիմքն է, որի նպատակն է մարզում հասնել նրան, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա մարզվել ու զբաղվել սպորտով։

Մրցապայքարի մեկնարկին գնդակի առաջին հարվածի պատիվը վերապահվեց Սյունիքի մարզպետին։

Խաղն ավարտվեց դաշտի տերերի՝ «Սյունիք»-ի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17