Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐՈԳ ՓՈՂՈՑ՝ ԳՈՐԻՍՈՒՄ, ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ

12.08.2022

Օգոստոսի 12-ը Գորիսում նշանավորվեց մի շարք համայնքային իրադարձություններով, որոնց մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու մարզպետարանի այլ ներկայացուցիչներ։

Գորիս քաղաքում տեղի ունեցավ Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Փողոցի նորոգումն իրականություն է դարձել 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվել է 139 մլն դրամի աշխատանք, որից 62 մլն դրամը կառավարության ներդրումն է, 77 մլն դրամը՝ համայնքինը։

Իսկ խաղահրապարակը կառուցվել է Գորիսի համայնքապետարանի ու միջազգային դոնորների համագործակցությամբ։

Այնուհետեւ Շուռնուխ բնակավայրում կայացել է Գորիսի համայնքապետարանի կողմից վերակառուցված բնակելի շենքի նորամուտը, տնօրհնեքի արարողությունն ու բանալիների հանձնումը այստեղ բնակություն հաստատող 4 ընտանիքներին։ Տանտերերին բանալիները հանձնեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի փոխարեն մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Շուռնուխում միջազգային գործընկերների աջակցությամբ բացվեցին նաեւ մանկական զարգացման կենտրոն, երիտասարդական կետրոն ու մանկական խաղահրապարակ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46