Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
17.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հետևել է /Մ-12/- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։
Շինարարությունն այս պահին ակտիվ փուլում է գտնվում։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ այցելել է նաև Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։
Տեղում քննարկվել է դեպի հիվանդանոց գնացող ճանապարհի հիմնանորոգման հարցը։
Որոշում է կայացվել առաջիկայում լուծել խնդիրը՝ հիմնանորոգել նշված ճանապարհահատվածը։
Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն