Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ

24.08.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 23-ին Սիսիանում մասնակցել է  «VH Stone» քարի վերամշակման գործարանի վերագործարկման հանդիսավոր արարողությանը, որն իրականություն է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ջանքերով։

Ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը, «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմը, Սիսիանի համայնքային իշխանությունները, Աժ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ։

Ողջունելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին՝ Սիսիանում աշխատատեղեր ստեղծելու համար ու շնորհավորել սիսիանցիներին։  «Հատկապես սուբվենցիոն ծրագրերի սրընթաց աճի պարագայում էական է մարզում ունենալ նման արտադրություն հայտարարվեց 40 աշխատատեղի մասին, բայց վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո կխոսենք արտադրանքի ծավալների կրկնապատկման ու եռապատկման մասին։ Շնորհավորում եմ սիսիանցիներին,  որովհետեւ այս արտադրության դրական ազդեցությունը համայնքի զարգացման վրա  զգալի է լինելու։ Արտադրամասի վերաբացումը կարեւոր է հատկապես այս օրերին ու հատկապես`Սյունիքում», - նշել է Ռոբերտ Ղուկասյանը։

«VH Stone» ընկերությունը հիմնադրվել է 2000 թ, 2015 թվականից պատկանում է ԶՊՄԿ-ին: Նախկինում շուրջ 120 աշխատատեղ ապահոված ձեռնարկությունը դադարեցրել էր գործունեությունը 2019 թ։  Այս տարի ԶՊՄԿ-ի նոր ղեկավարությունը ռազմավարական որոշում էր կայացրել վերագործարկել այն՝ հաշվի առնելով ընկերության նշանակությունը Սիսիանի համար, ինչպես նաեւ՝ որպես «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի բոլոր ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման, տնտեսական ազդեցության ընդլայնման ծրագրի մաս։

Գործարանն արդեն ունի 40 աշխատատեղ (աշխատողները տեղացիներ են),  արտադրության ծավալը ամսական 2500 քմ արտադրանք է այն հնարավորություն ունի ընդլայնել իր արտադրական  հզորությունը մինչև 5000 քմ՝ ապահովելով մինչև 80-100 աշխատատեղ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17