Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2022

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ

Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ
Սեպտեմբերի 1-ը բարի և դրական սպասումներով լի տոն է բոլորիս համար, ուստի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Օրն ամենահիշարժանը կդառնա առաջին դասարանցիների համար․ այսօր դպրոցական առաջին զանգի հետ նրանց առջև բացվում է գիտելիքի նոր ու մեծ աշխարհը՝ լի հետաքրքիր բացահայտումներով ու վառ տպավորություններով։
Սիրելի՛ փոքրիկներ, երկար ճանապարհ ունեք անցնելու․ հուսով եմ, որ ուսումնական տարիները կլինեն լուսավոր, անմոռանալի ու արդյունավետ։ Աշխատասիրություն, ուսումնական հաջողություններ, իսկական ընկերներ, հետաքրքիր ու հագեցած դպրոցական կյանք եմ ցանկանում ձեզ։
Իսկ միջին ու ավագ դպրոցի սովորողների համար նոր ուսումնական տարին բարձր նպատակներ սահմանելու և դրանց հասնելու հնարավորություն է։ Իհարկե, շատ բան կախված է ձեր ջանքերից ու վճռականությունից: Ուստի բոլոր դպրոցականներին, ինչպես նաև միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մաղթում եմ, որ չվախենան դժվարություններից և չկորցնեն հետաքրքրությունը նոր գիտելիքների հանդեպ։ Այդ դեպքում կարող եք հաղթահարել խոչընդոտները, դառնալ իրապես կրթված մարդիկ և նպաստել մեր մարզի ու Հայաստանի Հանրապետության զարգացմանը։
Շնորհավորում եմ մեր սիրելի ուսուցիչներին, որոնք վաղ տարիքից առաջնորդում են երեխաներին, ձևավորում նրանց անհատականությունը, բացահայտում ներուժը, կարևոր գիտելիքներ փոխանցելուց զատ սաների մեջ սերմանում հայրենասիրություն, պատասխանատվություն, աշխատասիրություն և երկրի քաղաքացու այլ կարևոր հատկություններ: Անսպառ եռանդ ու ամենօրյա ոգեշնչում եմ մաղթում ձեզ, ստեղծագործական և մասնագիտական հաջողություններ՝ ծանր ու շատ պատասխանատու աշխատանքում։
Թո՛ղ որ նոր ուսումնական տարին լինի հետաքրքիր և բեղմնավոր բոլոր նրանց համար, ովքեր սովորում և սովորեցնում են, բերի բացահայտումների, նոր ձեռքբերումների բերկրանք։ Հիշեք, որ բոլոր ժամանակներում գիտելիքը եղել և մնում է հզոր ուժ:
Բարի՛ մեկնարկ 2022-2023 ուսումնական տարուն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22