Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

05.09.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի ղեկավար կազմին ու աշխատակիցներին է ներկայացրել իր նորանշանակ խորհրդական Տարոն Ալեյանին։  

Մարզպետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ ու բեղմնավոր գործունեություն  մաղթել՝ ի շահ Սյունիքի։

ՌՂուկասյանը ներկայացրել է նաեւ մարզի կառավարման այն ոլորտները, որը կհամակարգի պարոն Ալեյանը։

Մարզպետի նորանշանակ խորհրդականի մասին խոսք են ասել նրա գործունեությանն ու մասնագիտական որակներին  ծանոթ գործընկերները եւս։

Տարոն Ալեյանը նոր մարդ չէ  Սյունիքում  առավել քան մեկ տարի նա գործունեություն է ծավալել այստեղ՝ որպես Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի փորձագետ ու քաջ ծանոթ է մարզին, նրա խնդիրներին, հնարավորություններին ու զարգացման ներուժին։

Օգտվելով առիթից՝ Ռոբերտ Ղուկասյանն աշխատակազմի հետ նաեւ աշխատանքային մի շարք հարցեր  է քննարկել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17