Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՐԻՍՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

07.09.2022

Սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ծանոթացել է 2021-2022թթ սուբվենցիոն ծրագրերով (կառավարություն-համայնք համաներդրում), նաեւ այլ դոնոր կազմակերպությունների ու բարերարների միջոցներով համայնքում իրականացված ու ընթացիկ կառուցապատման, հիմնանորոգման աշխատանքներին։

Համայնքի ղեկավար ԱԱռուշանյանի հետ շրջայցի ընթացքում մարզպետը մասնավորապես դիտարկել է հետեւյալ ծրագրերը

  • Մաշտոցի փողոցի 230մ հատվածի եւ Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի ասֆալտապատում եւ բարեկարգում ընդհանուր արժեքը՝ 298 մլն 333 հազար դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 55 տոկոս։
  • Գորիսի թիվ 3 ՆՈՒՀ-ի հիմնանորոգում ընդհանուր արժեքը՝ 260 մլն 122 հազար դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 80 տոկոս։
  • Վարարակն գետի աջափնյա ու ձախափնյա մայթերի վերակառուցում ներդրող՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ։
  • Արտաշեսյան փողոցի հիմնանորոգում ընդհանուր արժեքը՝ 139 մլն դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 45 տոկոս։
  • Գորիսի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում ընդհանուր արժեքը՝ 225 մլն 329 հազար դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 45 տոկոս։
  • Վերիշենի ՆՈՒՀ-ի հիմնանորոգում բարերարների ներդրում։
  • Գորիսի Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման ճանապարհների հիմնանորոգում ընդհանուր արժեքը՝ 274 մլն 259 հազար դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 55 տոկոս։
  • Գորիսի թիվ 5 ՆՈՒՀ-ի հիմնանորոգումբարերարների ներդրում։

2022-ին Գորիսում հաստատված սուբվենցիոն ծրագրերից են նաեւ

  • Քարահունջ բնակավայրի կոյուղու ցանցի եւ ջրամատակարարման ցանցի վերակառուցում ընդհանուր արժեքը՝ 199 մլն 482 հազար դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 70 տոկոս։
  • Գալստյան փողոցի մի հատվածի, Գալստյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոցի փողոցի 3 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներ ընդհանուր արժեքը՝ 134 մլն 250 հազար դրամ, որից պետության համաներդրման մասնաբաժինը՝ 55 տոկոս։

Ռոբերտ Ղուկասյանը ծանոթացել է աշխատանքների որակին, վերջնաժամկետներին, շինարարներից սուբվենցիոն ծրագրերի գործընթացի ու կարգավորումների հետ կապված առաջարկներ լսել, նաեւ մարզպետարանի ու համայնքապետարանի համապատասխան ոլորտը համակարգող մասնագետներին ծրագրերի մշտադիտարկման հետ կապված հանձնարարականներ տվել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17