Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
08.09.2022
Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն աշխատանքային այցով Տեղ համայնքի Տեղ բնակավայրում էր։ Մարզպետն այցելել է համայնքապետարան, ապա համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ շրջել Տեղ գյուղի փողոցներում, որտեղ այժմ քերած ու մանրացված ասֆալտով բարեկարգման աշխատանքներ են ընթանում, ծանոթացել դրանց ընթացքին։ Ի դեպ, շրջայցի ու բնակիչների հետ զրույցների ընթացքում չի հաստատվել վերջին օրերին մամուլում տեղ գտած ահազանգը, թե այս աշխատանքների համար բնակիչներից գումար է հավաքվում։
Ռ․ Ղուկասյանը ծանոթացել է համայնքում իրականացվող այլ աշխատանքների եւս, ապա այցելել Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց, տնօրենի օգնությամբ տեղեկացել կրթօջախի շենքային պայմանների, ուսումնական գործընթացի ու խնդիրների մասին։
Մարզի ղեկավարը եղել է նաեւ վերջերս Արցախից այստեղ տեղափոխված երկու ընտանիքում, ծանոթացել նրանց կենսապայմաններին ու խնդիրներին։