Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ
08.09.2022

Այսօր Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը (համակարգում է քաղաքաշինության, տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտները) մարզպետարանում հանդիպել է Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ընկերության ղեկավարի հետ․ մարզպետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այս հանդիպման առանցքը քաղաքացիների՝ երթուղու աշխատանքի հետ կապված բողոքներն էին։
Քննարկվել են թերացումների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք հնարավորինս շտկելու, երթուղու բնականոն սպասարկումն ապահովելու վերաբերյալ։