Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԹԵՆԻՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
11.09.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հովանու ներքո սեպտեմբերի 10-ին Կապանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի բաց առաջնություն՝ նվիրված Քառօրյա եւ 44-օրյա պատերազմում զոհված սյունեցիների հիշատակին։
Այն նախաձեռնել էր ու կազմակերպման առաջարկով մարզպետին դիմել «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի» նախագահ Կամո Դավթյանը։
Առաջնության մասնակիցները հանրապետության տարբեր մարզերից էին։
Կանանց ու տղամարդկանց մեջ թիմային ու անհատական մրցապայքարում հաղթողները գավաթներ, հուշանվերներ ու դրամական խրախուսանք ստացան, որոնք հանձնեցին Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները։
Ֆեդերացիան, իր հերթին, շնորհակալագիր փոխանցեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։