Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
18.09.2022
Սեպտեմբերի 18-ին Սյունիքում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ նա այցելել է Կապանի բժշկական կենտրոն, տեսակցել բուժում ստացող վիրավոր զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ ու ապաքինման ընթացքով։
ԲԿ-ի բժշկական անձնակազմի ու մարզի առողջապահության պատասխանատուների հետ նախարարը քննարկել է բժշկական կենտրոնի պարտաստվածության աստիճանը ստեղծված իրավիճակում աշխատելու համար, տեխնիկական, դեղորայքային, կադրային ապահովվածության ու կազմակերպական այլ հարցեր։
Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ մարզպետն ու նախարարը խոսել են մարզի բժշկական հաստատությունների այս օրերի աշխատանքի, առաջնային կարիքների, բժշկական օգնությունը հնարավորինս արագ ու արդյունավետ իրականացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքի ու այլ հարցերի մասին։
Անահիտ Ավանեսյանն այցելել է նաեւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, Գորիսի բժշկական եւ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոններ։