Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵՂՐԻ, ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԼԵՀՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՍՅՈՒՆԻՔԻ ԳԳՄ
23.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային հիմնադրամը (ՀՏԶՀ) ավարտել է Մեղրի և Ագարակ քաղաքների, ինչպես նաև Լեհվազ գյուղի գազիֆիկացումը:
Այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ ավարտված են նաև բազմաբնակարան շենքերի աստիճանավանդակներում բնական օդափոխություն ապահովող դեֆլեկտորների տեղադրման աշխատանքները։
Այժմ ընթանում է առկա գազահամակարգերը ՀՏԶՀ-ի կողմից համայնքին հանձնելու ու վերջինիս կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման փոխանցելու գործընթացը։
Գազամատակարարման աղբյուրը Իրան-Հայաստան գազատարն է։
Տեղեկացնում ենք, որ Մեղրի, Ագարակ քաղաքների և Լեհվազ գյուղի բնակիչներն արդեն կարող են դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ՝ անհատական տների ու բազմաբնակարան շենքերում բնակարանների գազիֆիկացման համար։
Ընկերությունը հայտնում է, որ նշված բնակավայրերից դիմումներ ստանալու դեպքում բնակարանների և առանձնատների գազիֆիկացման աշխատանքները կիրականացվեն արագացված ընթացակարգով՝ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված ժամկետներից շուտ։