Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԾԱՐԱՆՔ ՈՒ ԱՅՑ ՄԱՐԶԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑՆԵՐԻՆ

04.10.2022

 Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ 100 հազարական դրամ էր հատկացվել մարզի վեց ամենատարեց (100 եւ ավելի տարեկան) բնակիչներին։

Նրանք են՝
▶️102-ամյա Հայկուշ Թանգյանը՝ Սիսիան համայնքի Բռնակոթ գյուղից,
▶️102-ամյա Խանում Թադեւոսյանը՝ Գորիս քաղաքից,
▶️101-ամյա Ծովիկ Պողոսյանը՝ Մեղրի քաղաքից,
▶️101-ամյա Աղունիկ Ղազարյանը՝ Տեղ համայնքի Խնածախ գյուղից,
▶️100-ամյա Ծաղիկ Սամվելյանը՝ Մեղրի համայնքի Լեհվազ գյուղից,
▶️100-ամյա Արշալույս Թադեւոսյանը՝ Քաջարան քաղաքից։
✅Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանն ու Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանն այցելել են նրանց, փոխանցել գումարն ու ծաղիկներ, զրուցել երկարակեցության գաղտնիքների մասին, հետաքրքրվել տատիկների առօրյայով ու առողջություն մաղթել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02