Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05.10.2022

Սիրելի՛ ուսուցիչներ

Մանկավարժական աշխատանքի  սիրելի՛ վետերաններ

Հոկտեմբերի 5-ը ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորանքներ, երախտագիտության ու գնահատումի խոսքեր ասելու օր է գիտեմ, որ մեր ժամանակներում նման առիթներն ավանդական տոնական օրերից տարբերվում են․․․ Գիտեմ, որ  հատկապես Սյունիքում շատերիդ միտքը և ուշադրությունն առօրյա  ուսումնական գործընթացից զատ սևեռված է  հայրենիքի անվտանգությանը, նրա պաշտպանությանը, ձեր աշակերտների համար՝ խաղաղություն, դեռ երեկվա սաների համար անփորձանք  ծառայություն փափագելով։ Ուստի, սա հենց այն  օրն է, երբ  որ ձեզ, սիրելի՛ մանկավարժներ, պարտավոր ենք ասել՝  շնորհակալություն հայ զինվորի դաստիարակության, նրան կրթելու համար, նրա մեջ հայրենասիրություն, ուժեղ կամք ու ոգի ներշնչելու համար։

Ձեր աշակերտներից շատերը, որ նոր են դպրոցին հրաժեշտ տվել, արդեն իսկ հերոսության օրինակներ ենհաճախ պատմեք նրանց մասին մեծացող սերնդին։

Շնորհակալություն նաև նրա համար, որ կարողանում եք ճիշտ արձագանքել ու  հարմարվել անկանխատեսելի դժվարություններին, եթե դա սերունդ կրթելու նպատակի  համար է։

Շնորհավորելով բոլորիդ Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ ամենից առաջ ցանկանում եմ խաղաղություն, թո՛ղ որ ոչինչ չխաթարի ձեր բնականոն աշխատանքը։

Խնդրում եմ՝ անկախ դասերի կազմակերպման ձևից ու օրվա խնդիրներից, ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով շարունակել ձեր առաքելութունը, որովհետև կիրթ, ուսյալ, գրագետ, սթափ մտքով սերունդն է ապահովելու Հայաստան երկրի ուժեղացումը։

Մանկավարժական իմաստնությո՛ւն, մասնագիտական նորանո՛ր հաջողություններ, ծրագրածի իրականացո՛ւմ ու բարեկեցությո՛ւն՝  բոլորիդ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47