Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵԿ ՕՐ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ
07.10.2022
Դեռևս անցած ուսումնական տարում, երբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել էր Կապանի դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների հետ, որոշվել էր կյանքի կոչել «Մեկ օր մարզպետի հետ» նախաձեռնությունը, որի շրջանակներում մարզի դպրոցների ԱԽ նախագահները հերթով՝ ըստ վիճակահանության, հնարավորություն կունենան մեկ աշխատանքային օր անցկացնել մարզի ղեկավարի հետ, ծանոթանալ նրա ու առհասարակ, մարզպետարանի գործունեությանը։
Հոկտեմբերի 5-ին նման հնարավորություն ունեցան Կապանի թիվ 12 հիմնական դպրոցի աշակերտուհի Անի Մարտիրոսյանը և Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Ավետիսյանը։ Նրանք միացան Գորիս աշխատանքային այցին՝ մասնակցելով նաև Ֆրանսիայի դեսպանի ու ՀՀ ՄԻՊ-ի հետ հանդիպմանը, ներկա լինելով մյուս հանդիպումներին՝ ողջ օրվա ընթացքում շրջելով մարզպետի հետ։