Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ

07.10.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում  Ուսուցչի տոնի կապակցությամբ ընդունել ու շնորհակալագրեր է հանձնել մարզի սահմանային բնակավայրերում ապրող ու դասավանդող վաստակաշատ մանկավարժների՝ Ծավի, Ներքին Հանդի, Խոզնավարի Շիկահողի, Վաղատուրի, Ճակատենի, Խնածախի, Քարաշենի, Իշխանասարի, Նորավանի,  Շուռնուխի, Վերիշենի, Ակների, Նռանձորի, Բարձրավանի, Որոտանի դպրոցներից։

Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ բարեխիղճ աշխատանքի համար ու ասել «Վստահ եմ՝ բոլորին է հասկանալի, թե ինչու են  հենց այս  բնակավայրերի ուսուցիչներն ընտրվել։ Անկեղծորեն իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեր նվիրումի, հայրենասիրության, մեծ առաքելության համար, որովհետեւ դժվար է գերագնահատել այն, ինչն անում եք ձեր դպրոցներում։ Ամուր եղեք, ամուր պահեք գյուղերը, որովհետեւ ուսուցիչը պետականաշինության ամենակարեւոր օղակն է։ Ի դեմս ձեզ՝ չի մարելու այն կրակը, որը մեզ պիտի հասցնի այն կետին, որի համար հայ ժողովուրդը դարերով պայքարել է»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46