Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖ ԿԳՈՐԾԻ

13.10.2022

 Հոկտեմբերի 13-ին Գորիսում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է Սյունիքում մեկնարկող առողջապահական ծրագրի մանրամասները։ 

Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը, մարզի բուժհաստատությունների ղեկավարները, պոլիկլինիկական  ծառայությունների պատասխանատուները։ 
 
Առողջապահության ոլորտում  ներկայումս իրականացվող ծրագրի շրջանակում Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի 50-69 տարեկան կանայք կարող են մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն անցնել։ Սյունիքում շարժական մամոգրաֆը տեղակայվելու է հոկտեմբերի  24-ից, այնուհետեւ, ըստ ժամանակացույցի՝  նաեւ մարզի մյուս տարածաշրջաններում՝ մինչեւ  2023 թվականի մայիսը։ 
 
Երեկ Գորիսում քննարկվել են ծրագրի կարեւորությունը, հնարավորինս կանանց մասնակցության ապահովումը, պատշաճ իրազեկումը, կազմակերպական ու մասնագիտական մի շարք  հարցեր ։ 
 
Ծրագիրը մեկնարկել է 2021թ․, Լոռիում ու Տավուշում արդեն իսկ իրականացվել է 14 921 մամոգրաֆիկ անվճար հետազոտություն։  Ըստ կարիքի կանայք ուղեգրվել են նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) լրացուցիչ հետազոտությունների,  ու նշենք, որ տվյալ ծրագրի մասնակիցների լրացուցիչ հետազոտությունները եւս ՈՒԱԿ-ի աջակցությամբ անվճար են։ 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17