Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ

14.10.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիք եւ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի ուղեկցությամբ այցելել Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայր։

ՄԻՊ-ը  հանդիպել է գյուղի բնակիչներին, զրուցել նրանց հետ սեպտեմբերի 13-ից հետո այստեղ ստեղծված իրավիճակի մասին, հետաքրքրվել  մարդու իրավունքներին առնչվող հարցերով։

Գյուղացիները  Քրիստիննե Գրիգորյանին են ներկայացրել  իրենց մտահոգություններն ու առկա կացության հետեւանքով  ի հայտ եկած  խնդիրները, որոնք առնչվել են անվտանգային,  կոմունիկացիոն ու այլ հարցերի, շեշտել, որ չեն կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն ու մոտենալ  իրենց հողատարածքներին, հետեւաբար եւ՝ գյուղատնտեսությամբ զբաղվել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17