Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹԵՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 3 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ

14.10.2022

Հոկտեմբերի 14-ին Կապանում կայացավ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» մարզային փուլը։ Դրան մասնակցում էին մարզի չորս տարածաշրջաններից (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի) համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցական թիմերը։

Մրցապայքարից առաջ թիմերին ողջունեց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը՝ խոսելով ռազմամարզական խաղերի նպատակի և նշանակության մասին։

Հաղթանակի համար թիմերն ուժերը չափեցին հրաձգություն, նռնակի նետում, ինքնաձիգի քանդում-հավաքում, կրոսավազք, 8 կգ ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից մրցաձևերից, իսկ նրանց պատրաստվածությունը գնահատում էր մարզպետարանի հաստատած մրցավարական կազմը։

Ռազմամարզական խաղերի մարզային փուլի հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը, որն էլ Սյունիքը կներկայացնի մրցումների եզրափակիչ (հանրապետական) փուլում։ Երկրորդ տեղում էր Խնձորեսկի միջնակարգ դպրոցը, 3-րդ-ում՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Հաղթողներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հավաստագրեր հանձնվեցին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22