Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՈՒՄ

17.10.2022

Հոկտեմբերի 14-ին Եղեգնաձորում «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադայի» միջմարզային փուլում վոլեյբոլ մարզաձևից հաղթող ճանաչվեց  Սիսիանի ավագ դպրոցի վոլեյբոլի  թիմը, որը ներկայացնում էր Սյունիքի մարզը։ Թիմը  կմասնակցի Երևանում կայանալիք սպարտակիադայի հանրապետական փուլին:

Նույն օրը Կապանում կայացավ «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադա» մարզական միջոցառման սեղանի թենիս մարզաձևի մարզային փուլը: Հաղթող ճանաչվեցին Կապանի թիվ 3, Կապանի թիվ 11 և Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցների թենիսիստները, որոնք իրավունք վաստակեցին մասնակցելու սպարտակիադայի հանրապետական փուլին:

Իսկ հոկտեմբերի 15-ին Վայքում կայացավ սպարտակիադայի բասկետբոլ մարզաձևի միջմարզային փուլը: Հաղթող ճանաչվեց Սյունիքի Շաքիի միջնակարգ դպրոցի  բասկետբոլի թիմը, որը նույնպես ուժերը կչափի հանրապետական փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 10:24:46