Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕՎԵՐՆՅ ՌՈՆ ԱԼՊԻ ՄԻՋԵՎ

21.10.2022

 Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես եկան համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց նախագահ Վոքիեի՝ ադրբեջանական մշտական սպառնալիքների տակ գտնվող Սյունիքի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։

Իբրև միջոցառման արդյունք՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրեցին հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17