Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԳՈՐԻՍԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՎԻԵՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
22.10.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին եղել է Գորիսի քույր քաղաք Վիենում։
Մարզպետը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ, շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։
Մարզպետն ու քաղաքապետը կարեւորել են հետագա համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ մասնավորապես առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում։
Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի եւ փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը նաեւ շրջայց է կատարել քաղաքում։
Վիեն այցի ընթացում Ռոբերտ Ղուկասյանին ուղեկցում էին Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Լեւոն Դավթյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը։