Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՆՈՐ ՎԱՐԻՉԸ

01.11.2022

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ներկայացրել է պոլիկլինիկայի նորանշանակ վարիչ Նարինե Գրիգորյանին։

Ն․Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախկին վարիչ Նարա Հարությունյանին ու շնորհավորել Նարինե Գրիգորյանին՝ բեղմնավոր աշխատանք մաղթելով նրան ու իր ղեկավարած կոլեկտիվին՝ ի շահ Կապանի բնակչության։

Նորանշանակ վարիչը խոստացավ աշխատելու ընթացքում անել ամեն ինչ՝ բժշկական ծառայության որակը բարձրացնելու համար, որպեսզի պոլիկլինիկա մտած ամեն քաղաքացի գոհ հեռանա այստեղից։

Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալն ու բժշկական անձնակազմը նաեւ պոլիկլինիկային առնչվող խնդիրներ են քննարկել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17