Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՄԻԱՍԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ

04.11.2022

Նոյեմբերի 4-ին Կապանում անցկացվեց «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը, որն առաջին անգամ նախաձեռնել ու կազմակերպել էր Սյունիքի մարզպետարանը։

Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները։

Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել փոխադարձ համագործակցության արդյունավետությունը տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների միջև, հիմնել մի հարթակ, որը կունենա պարբերական բնույթ հետագա համատեղ աշխատանքի, տեղակատվության փոխանակման, ծրագրերի արդյունավետության չափման, նոր ծրագրերի գաղափարների գեներացման համար։

Աշխատաժողովի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Տարոն Ալեյանը ներկայացրել է Սյունիքի մարզի (հնգամյա կտրվածքով) զարգացման ռազմավարական ուղղությունները, որը կարող է միջազգային գործընկերների համար հիմք դառնալ՝ մարզում նախատեսվող իրենց առաջիկա ծրագրերը մշակելիս։

Դրանից հետո ներկաների միջեւ ծավալվել է քննարկում, որի ընթացքում միջազգային գործընկերների՝ Սյունիքի մարզի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերին պատասխանել են Սյունիքի մարզպետարանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները։

Աշխատաժողովին իրենց կազմակերպությունների ծրագրային ուղղությունները, այս պահին Սյունիքում ընթացող ու առաջիկայում մարզում նախատեսվող աշխատանքները, հաստատված ներդրումային ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թուտը։

Եղան նաև հարց ու պատասխան, քննարկումներ՝ ուղղված գործընկերության արդյունավետության բարձացմանը։

Միջոցառման արդյունքներն ամփոփել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17