Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԻԱՆՆԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
04.11.2022
Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։
Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների պարգևատրման արարողություն։
Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը ու մի շարք այլ չափանիշներ։
Սյունիքի մարզպետարանը պարգևատրման թեկնածուներին քննարկող հանձնաժողովին էր ներկայացրել Գորիս համայնքի սոցիալական աշխատող Մարիաննա Աբգարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով պատերազմական և հետպատերազմական իրավիճակում նրա կատարած մեծածավալ աշխատանքը։
Վերջինս հանրապետության համայնքային սոցիալական աշխատողներից ճանաչվել է լավագույնն ու ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանից հուշադրամ ստացել։
Լուսանկարը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության