Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

05.11.2022

 Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզպետարանի կազմակերպած աշխատաժողովի ընդմիջումներին ընթանում էին նաեւ առանձին հանդիպումներ։

Ընթացիկ առանձին հանդիպումներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քննարկում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թուտի հետ։

Մարզի ղեկավարը դիվանագետին է ներկայացրել Սյունիքում հետպատերազմյան իրավիճակը, իսկ վերջինս խոսել է դեսպանատան ու նրան առընթեր կառույցների ծրագրերի մասին։

Ռոբերտ Ղուկասյանը մարզային իշխանության կողմից առաջարկները քննարկելու եւ համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

——————————————————————————————————

Իսկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին հյուպատոս, փոխդեսպան Քրիստոֆ Քացախյանը քննարկում ունեցավ մարզի համայնքների ղեկավարների ու Սյունիքի մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանի հետ։

Դիվանագետը Սյունիքի համայնքների ղեկավարներին առաջարկեց ընտրել Ֆրանսիայի քաղաքներից որեւէ մեկն ու քույր քաղաքներ դառնալու հարաբերություններ հիմնել (հիշեցնենք, որ Գորիսն արդեն իսկ տարիներով ամրապնդված նման գործընկերություն ունի Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ)։

Մարզի մյուս համայնքները կքննարկեն առաջարկն ու իրենց որոշումը կներկայացնեն դեսպանատուն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17