Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
08.11.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 7-ին Կապան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 31 քաղաքացի․ դրամական օգնության համար դիմել է վեց, աշխատանքի տեղավորման՝ տասնութ, բնակարանով ապահովելու՝ երկու, բիզնես ծրագրի իրականացման աջակցության՝ երկու, վթարային շենքի, ջրատաքացուցիչի վերանորոգման, հողի սեփականաշնորհման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության երեք դիմումներին տրվել է դրական լուծում, երեք դիմում ուումնասիրման փուլում է:
Աշխատանքի տեղավորման դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս խնդիրների վերաբերյալ դիմումները: