Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2022

Սիրելի հայրենակիցներ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ՏԻՄ ոլորտի բոլոր աշխատակիցներին, ինչպես նաեւ նրանց հետ համագործակցող ու աշխատանքը համակարգող պետական կառույցների ներկայացուցիչներին։

26 տարի առաջ մեր երկրում կազմավորված տեղական ինքակառավարման համակարգը նորություն էր  ՀՀ-ի համար այս  ժամանակահատվածում այն անցել է բազում օրենսդրական, կազմակերպական վերափոխումներ ու դեռեւս շարունակում է զարգանալ եւ կատարելագործվել՝ ի հայտ եկող նոր պահանջներին համահունչ։  

Համայնքների ղեկավարները, ավագանիների անդամները, համայնքային ծառայողներն ու համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները, թերեւս, մարդկանց ամենամոտ գտնվող իշխանությունն են  ու այն առաջնային օղակը, որն ամենասերտ շփումն ունի բնակչության հետ։ Ուստի,  ձեր ճիշտ ու սրտացավ աշխատանքի շնորհիվ է, որ քաղաքացիների ձայնը, խնդիրները, որոշումներ կայացնելու իրավունքի իրացումը պետք է հասնի առավել վերին ատյաններին։

Հատկապես Սյունիքում ձեր ու մեր առջեւ մեծ ու կարեւոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն բարդ պայմաններում։ Համոզված եմ, որ համայնքապետարանների  աշխատակազմերի արհեստավարժության ու պետական ​​իշխանությունների հետ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ ՏԻՄ-ն իր լիազորությունների շրջանակում կշարունակի արդյունավետ աշխատանքը՝ հաղթահարելով առկա մարտահրավերները, փոխելով   համայնքների ու մարդկանց կյանքը դեպի լավը։  

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ ու օգտավետ գործունեություն ձեր կարեւոր աշխատանքում՝ ի շահ մեր համայնքների ու պետության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17