Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՐԿՈՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՇԻԿԱՀՈՂՈՒՄ

13.11.2022

Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը Կապան համայնքի Շիկահող գյուղում մասնակցեցին արդեն երրորդ տարին անցկացվող «Կորկոտի փառատոնին»։

Փառատոնը նպատակ ունի տարածաշրջանի ավանդական կորկոտը կապանյան խոհանոցի այցեքարտը դարձնել։ Նախաձեռնողն ու կազմակերպիչը Կապանի համայնքապետարանն է։

Համայնքի գյուղական բնակավայրերն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացել էին ազգային ուտեստներով լի սեղաններով, փառատոնի գեղարվեստական մասն ապահովեց Կապանի մշակույթի կենտրոնը, իսկ կորկոտի լավագույն վարպետ տիտղոսի համար մրցում էր 14 խոհարար։

Առատության ու լիության խորհրդանիշ ուտեստի՝ կորկոտի համտես, համերգային և սպորտային միջոցառումներ, թեյախմություն սահմանամերձ Շիկահողում աշխույժ ու կոլորիտային մթնոլորտ էր։ Սա միասնականության ևս մեկ դրսևորում էր՝ ցույց տալու, որ սահմանին ապրող գյուղացին միայնակ չէ։

Իսկ այս տարվա փառատոնի լավագույն կորկոտ պատրաստող ճանաչվեց Արամայիս Փարամազյանը։

Հավելենք, որ կորկոտը ներառվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ որպես կապանյան ավանդական ուտեստ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17