Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

16.11.2022

Նոյեմբերի 15-ին «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով ծրագրի շրջանակներում Սիսիան և Տաթև համայնքների պատվիրակությունները հյուրընկալվեցին Մեղրի համայնքում։

Միջոցառման մասնակիցները ճանաչողական այցով եղան Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղում, Փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցում, Մեղրիի մարզամշակութային կենտրոնում և քաղաքային գրադարանում։
Երաժիշտների, գեղարվեստի և արվեստի կրթօջախների ներկայացուցիչների, ստեղծագործողների անմիջական հանդիպումը կայացավ «Արևիք» արվեստի դպրոցում։ Համերգային համատեղ ծրագրով ելույթ ունեցան Մեղրիի, Սիսիանի և Շինուհայրի երաժշտական դպրոցի սաները։
Մշակութային օրն ամփոփվեց հետաքրքիր քննարկումով՝ լի նոր գաղափարներով ու փոխգործակցության առաջարկներով։ Հիշեցնենք, որ սա Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությունն է, որն իրականացնում է մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հաջորդ մշակութային կանգառը կլինի Գորիսում, որտեղ կհյուրընկալվի Կապան համայնքի պատվիրակությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22