Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․ ՔԱՋԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՍԻԱՆՈՒՄ

22.11.2022

Սյունիքյան մշակութային շրջագայություն» ծրագիրը նոյեմբերի 21-ին իր շարունակությունն ունեցավ Սիսիան համայնքում, որտեղ հյուրընկալվեց Քաջարան պատվիրակությունը։Միջոցառումները մեկնարկեցին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոն այցելությամբ, որտեղ հյուրերը ներկա եղան այստեղ գործող ժողգործիքների համույթի փորձին։ Քաջարանի պատվիրակության անդամները, միանալով փորձին, հանպատրաստից միասին ժողովրդական երգեր կատարեցին։
Միջոցառման մասնակիցներն այցելեցին Զ․ Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց՝ գեղանկարչության, քանդակագործության, դեկորատիվ արվեստի դասարաններում ծանոթացանալով կենտրոն հաճախող երեխաների ստեղծագործական աշխատանքներին: Պատվիրակության ուշադրությունը հատկապես գրավեցին Ուրհայի և Մարաշի ասեղնագործության նմուշները։Քաջարանցիները եղան նաև Շաքիի ջրվեժում, «Սիսիան Կերամիքսում», որտեղ կավագործ Վահագնը ցուց տվեց, թե ինչպես է կավը հնազանդվում իր ձեռքերին և ստանում ցանկացած առարկայի տեսք։Ընդմիջումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին Է. Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց, որտեղ կազմակերպվել էր համերգ՝ շնորհալի աշակերտների մասնակցությամբ։ Անցկացվեցին նաև բաց դաս ու ամփոփիչ քննարկում, որի ընթացքւոմ հանդիպման մասնակիցներն արտահայտեցին իրենց տպավորություններն ու կարծիքը։

Հիշեցնենք, որ ծրագրի նախաձեռնությունը Սյունիքի մարզպետարանինն է, որն իրականացնում է մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Վերջին մշակութային կանգառը կլինի վաղը․ Քաջարանը կհյուրընկալի Գորիսի պատվիրակությանը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-08 15:37:33