Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ՏԻՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

24.11.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում հյուրընկալել է ՏԻՄ օրվա կապակցությամբ մարզպետի շնորհակալագրին արժանացած՝ մարզի համայնքապետարանների աշխատակիցներին։

Տեղական ինքնակառավարման ոլորտում անբասիր աշխատանքի համար մարզի ղեկավարը յուրաքանչյուր համայնքից մեկական ներկայացուցչի շնորհակալագիր ու նվեր է հանձնել։

«Տեղական ինքնակառավարման համակարգն ամենակարևոր հենասյուներից է այն զարգացման ճանապարհին, որ անցնում է մեր պետությունը։ Իհարկե, ոլորտում հղկումների ու առաջընթացի առումով անելիք դեռ շատ կա, բայց քաղաքացին ՏԻՄ-ն առաջնային օղակ ու պատուհան է ընկալում ՝ իր բոլոր հարցերը լուծելու համար», - նշել է Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ կատարած աշխատանքի ու համայնքներին իրենց ծառայության համար, ինչպես նաև նրանց հետ զրուցել ՏԻՄ-ի անցած ճանապարհի, ունեցած դերի ու նշանակության մասին։

Մարզի ղեկավարը կարևորել է միջհամայնքային համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը և հետայսու բոլորին նաև այդ տարբերակով աշխատելու կոչ արել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17