Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
25.11.2022
Այսօր Սյունիքի մարզպետարանում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսական թիմը և փորձագետներն անցկացրեցին դասընթաց «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով․ մասնակցում էին մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաեւ մարզի համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Դասընթացի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին (գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, զբոսաշրջություն), համայնքային մակարդակում կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը վերաբերող հարցեր:
Դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով դասընթացի սկզբում և ավարտին ներկաները թեստ լրացրեցին։
Վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան նաև գնահատելու ծրագիրը, ներկայացնելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:
Ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: