Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊՈՒՅՏ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՍԵԼ Է ՄԵՂՐՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

29.11.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի՝ նոյեմբերի 29-ի Մեղրի աշխատանքային այցի առանցքում էր համայնքի գազիֆիկացման գործընթացի քննարկումը։

Համայնքապետարանում նախ կայացել է հանդիպում համայնքային իշխանությունների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ ղեկավարության ու աշխատանքներում ներգրավված այլ մասնագետների մասնակցությամբ։ Նշվել է, որ այս պահին կապույտ վառելիքից օգտվում է Մեղրի քաղաքի ութ ընտանիք, գործընթացը շարունակվում է, միայն, թե բաժանորդների կողմից ներկայացված դիմումների քանակն այնքան էլ մեծ չէ։

Մարզի ղեկավարը դրսում, բնակիչների հետ զրուցելով, փորձեց հետաքրքրվել այս պասիվության պատճառների մասինմարդիկ նշում էին թերահավատությունը՝ հաշվի առնելով նախորդ անգամների փորձը․․․

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Մեղրի, Ագարակ քաղաքների ու Լեհվազ գյուղի գազիֆիկացման գործընթացն ավարտվել է, ու բնակիչներն անհատական տներում ու բազմաբնակարան շենքերի բնակարաններում բնական գազ ունենալու համար կարող են դիմում ներկայացնել, նաեւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ Մեղրու գազի նախկին գրասենյակում։

Ռոբերտ Ղուկասյանը եղավ նաեւ առաջինը գազիֆիկացված բնակարաններից մեկում՝ գործարկելով գազասարքը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17