Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
30.11.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր։
Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ այցելել է Մեղրու հիմնանորոգվող մանկապարտեզ, որտեղ աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով։
Ռոբերտ Ղուկասյանը շրջել է 240 երեխայի համար նախատեսված ՆՈՒՀ-ի մասնաշենքերում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին ու դրանց որակին։
Մեղրու մանկապարտեզում այժմ ներքին հարդարման ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Լուծվել է նաեւ երեխաներին անհրաժեշտ գույքի հարցը, որը հիմնանորոգման ավարտից հետո կհատկացվի մանկապարտեզին։
Մարզպետը Մեղրի համայնքում դիտարկել է նաեւ «Ագարակ քաղաքի նախկին կաթսայատան վերակառուցում մարզադպրոցի» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքները։
Շրջայցի ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը նկատել է թերություններ ու հորդորել շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուներին վերացնել դրանք՝ հիշեցնելով, որ կառույցը ծառայելու է համայնքի մանուկներին ու պատանիներին․․․