Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԽՄԿ-Ի 30-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀՀ-ՈՒՄ

02.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 30-ին մասնակցեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը կայացավ Կապանի արվեստի քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում։

Շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը մեծ աշխատանքի համար՝ մարզպետը մասնավորապես նշեց․
«Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այս կառույցն աշխարհում անելիք չունենար, բայց այսպիսին է կյանքը, ու այն առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում եւ ողջ աշխարհում, շատ մեծ է ու անգնահատելի։ Բազմաթիվ անլուծելի թվացող խնդիրներ լուծվում են այս կազմակերպության միջոցով, միեւնույն ժամանակ, Կարմիր խաչի յուրաքանչյուր աշխատակից վտանգում է իր կյանքը՝ փրկելով կյանքեր։ Սյունիքի մարզում բազմիցս ականատես ենք եղել ձեր աշխատակիցների մեծ նվիրումով աշխատանքին, հատկապես սահմանամերձ գյուղերում մեծ արագությամբ տարբեր բարդ խնդիրներ լուծելուն եւ հրատապ ծրագրեր իրականացնելուն»։
Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեցին նաեւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը։ ԿԽՄԿ-ը տեսաֆիլմ ներկայացրեց Հայաստանում իր 30-ամյա գործունեության մասին։
Հանդիսության պաշտոնական մասին հաջորդեց համերգ՝ արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Սեւակ Ավանեսյանի ու դաշնակահար Արմեն Քարամյանի մասնակցությամբ, որոնց ելույթին նախորդեցին քոլեջի դասախոսների եւ ուսանողների կատարումները։
Կապանի արվեստի քոլեջում բացվել էր նաեւ ֆոտոցուցահանդես՝ «30 տարին՝ 30 նկարում» խորագրով՝ նվիրված ԿԽՄԿ-ի հայաստանյան երեսնամյա գործունեությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 17:14:17