Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏ
04.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը և ընկերության ղեկավար կազմի անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Այցը ճանաչողական էր ու նպատակ ուներ դիտարկել հետագայում մարզի հետ կրթական, մշակութային, գիտատեխնիկական, միջռեգիոնալ կապերը ամրապնդելու հնարավորությունները։
Զրուցակիցները քննարկել են նշված ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով մասնագետների ու սովորողների փորձի փոխանակումը, կրթական համատեղ ծրագրերի իրագործումը:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության ու երկուստեք ձեւավորվելիք մասնագիտական խմբերի միջոցով միասնական ծրագրեր մշակելու վերաբերյալ։