Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԹԵԺ ԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ
16.12.2022

Սյունիքի մարզպետարանում շարունակում է գործել Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով առաջացող խնդիրների լուծման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբը։
Մինչ այս պահը նրա թեժ գծի հեռախոսահամարին (093 25 08 08) արցախցիներից մոտ 300 զանգ է ստացվել։
Զանգերը մեծ մասամբ վերաբերել են ճանապարհը շարունակել չկարողացող ուղևորների կեցության ու սննդի հարցերին։ Զանգերի միջոցով քաղաքացիները նաև պարբերաբար տեղեկություններ են հարցնում ճանապարհի բացվելու մասին։
Մարզպետարանը լուծում է տվել բոլոր այն մարդկանց խնդիրներին, որոնք դիմել են կեցության, սննդի, նաև առողջապահական խնդիրներով՝ (բուժօգնություն, դեղորայք և այլն)։
Հիշեցնենք, որ թեժ գիծը գործում է շուրջօրյա․ ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները կարող են զանգահարել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների և հրատապ հարցերի դեպքում։