Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
25.12.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։
Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։
Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին միասին դիմագրավելու համար․․․