Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

26.12.2022

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 25-ին Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է պետություն-համայնք համաներդրմամբ իրականացված (2021թ․սկսված) երկու սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցված օբյեկտների բացման արարողությանը։

Գորիսից դեպի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 225 մլն 239 հազ դրամ, որից ՀՀ պետբյուջեի մասնաբաժինը՝ 101 մլն 398 հազ դրամ, համայնքինը՝ 123 մլն 931 հազ դրամ։
Մաշտոցի փողոցի 230մ հատվածի և Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի ասֆալտապատում․ ընդհանուր արժեքը՝ 85 451 000 դրամ, որից պետբյուջեի ներդրումը՝ 38 մլն 453 հազ դրամ, համայնքինը՝ 46 մլն 998 հազ դրամ։
Գորիսում երեկ տարբեր դոնորների ու համայնքապետարանի ներդրման շնորհիվ բացվել են նաև խաղահրապարակ ու Վերիշենի հիմնանորոգված մանկապարտեզը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22