Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
29.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի աշխատակիցների հետ տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Մարզի ղեկավարն ամփոփել է անցած տարում մարզպետարանի գործունեությունը, որը տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հաճախ եղել է արտակարգ իրավիճակներում, ու ոչ միշտ է հաջողվել աշխատել նախապես ծրագրած օրակարգով։
Ռոբերտ Ղուկասյանը գնահատականներ էլ է հնչեցրել ու շնորհակալություն հայտնել մարզպետարանի ղեկավար կազմին և բոլոր աշխատակիցներին՝ կատարած աշխատանքի համար։
Մարզպետը ներկայացրել է նաև կառույցի նոր մասնագետներին ու հաջողություն մաղթել աշխատանքում։