Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ`ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

31.12.2022

 Սիրելի՛ սյունեցիներ
Դժվարին տարի ենք ճանապարհում ու Նոր տարին էլ դիմավորում բարդ իրավիճակում․ 2022-ին ևս, ցավոք, ունեցանք հայրենիքի համար անմահացած հայորդիներ և խաղաղ զոհեր, ու Սյունիքը ևս թշնամու ռազմական ագրեսիայի թիրախում հայտնվեց, մեր բնակիչները մինչև հիմա կրում են դրա հետևանքները… Արցախի մեր հայրենակիցները տևական ժամանակ շրջափակված են ու զրկված կենսական մատակարարումներից, բուժօգնությունից, ընտանիքները՝ միավորվելու հնարավորությունից։ Տուն վերադառնալ չկարողացող արցախցիներից շատերի համար ժամանակավոր տուն է դարձել Սյունիքը․․․
Ուստի, տարեմուտի խոսքս չի կարող ավանդական շնորհավորանքի տեսքով լինել։
Այսօր՝ նախևառաջ, մեր խոնարհումը այս տարվա սեպտեմբերի 13-ի, 2020-ի 44-օրյա և Արցախյան մյուս պատերազմներում անմահացած անունների հիշատակին, հավե՛րժ փառք նրանց, ուժ և զորություն՝ նրանց ընտանիքներին։
Շնորհակալությունս ու ամանորյա շնորհավորանքս՝ մեր հայրենիքի սահմանները պաշտպանողներին՝ անփորձանք ծառայություն, անպարտելի ոգի և կորով ձեզ։
Սիրելի՛ սյունեցիներ, անցած, ներկայիս ու դեռ սպասվելիք խրթին ճանապարհին տեսանելի է յուրաքանչյուրիդ ներդրումը․ շնորհակալ եմ մեր բոլոր համայնքներին՝ դժվարին պահերին համախմբվածության, սրտացավության, հայրենիքին նվիրվածության համար, քանզի միասնությունն է Սյունիքի ուժեղ լինելու հիմքն ու գրավականը։ Իսկ այն, որ պայքարը չի ավարտվել, և պիտի միշտ պատրաստ ու ամուր լինենք, բոլորս ենք գիտակցում։ Ուստի, որքան էլ դժվար թվա, պիտի զարգանանք ու նաև դրանով ամրացնենք բանակը։
Անկորուստ ու խաղաղ 2023 թվական եմ մաղթում բոլորիս, տոկունություն՝ Արցախին, ջերմություն ու բարօրություն՝ հայոց օջախներին։
Բարի՛ Ամանոր ու Սուրբ Ծնունդ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15