Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

09.01.2023

 Սյունիքի մարզպետարանում այսօր վաստակած հանգստի ճանապարհեցին կառույցի երկարամյա աշխատակից Ռազմիկ Ավետիսյանին։

Պարոն Ավետիսյանը ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը, այնուհետև՝ Կույբիշևի ինժեներաշինարարական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-շինարարի մասնագիտություն, աշխատել է տարբեր վայրերում, իսկ 1996 թվականից՝ Սյունիքի մարզպետարանում։ 2015 թվականից Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն էր։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց վաստակաշատ աշխատակցին գործունեության համար՝ նշելով, որ նրա փորձը, արհեստավարժությունն ու գիտելիքները դեռ պիտանի կլինեն մարզպետարանի երիտասարդ մասնագետների համար։ Մարզի ղեկավարը նաև շնորհակալագիր հանձնեց Ռ․Ավետիսյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
Ռազմիկ Ավետիսյանի մասին խոսք ասացին ու բարեմաղթանքներ հղեցին ավագ և կրտսեր գործընկերները ևս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15