Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

16.01.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ մարզպետարանի ղեկավար կազմի ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։

Ռոբերտ Ղուկասյանը նախ մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել մարզպետի նորանշանակ խորհրդական Նվարդ Հարությունյանին ու աշխատանքային հաջողություններ մաղթել նրան։
Այնուհետև ներկաները, յուրաքանչյուրն իր ղեկավարած ոլորտի շրջանակում, ներկայացրել են տվյալ ստորաբաժանման կողմից նախորդ շաբաթ կատարված աշխատանքն ու առաջիկա շաբաթվա համար ծրագրածը։
Քննարկվել են մարզի համար առաջնային մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին կրթական, համայնքային, առողջապահական, Ֆինանսատնտեսական, գյուղատնտեսական ու այլ հարցերի։
Ի դեպ, խորհրդակցությանը մասնակցում էին նաև «Մեկ օր մարզպետի հետ» նախաձեռնության շրջանակում այսօր մարզպետարանում հյուրընկալված` Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Անգելինա Մարտիրոսյանը և Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի ԱԽ նախագահ Սամվել Մկրտչյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15