Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ
24.01.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր չծրագրված այց է կատարել Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոց։ Ն․Ղազարյանը շրջել է բաժանմունքներում, դիտարկել հիվանդասենյակների պայմանները, զրուցել անձնակազմի հետ, լսել հիվանդների կարծիքը սպասարկման որակի ու բուժանձնակազմի աշխատանքի մասին։
Ուշադրության կենտրոնում հատկապես մանկական բաժանմունքն էր, որտեղ դիմողների զգալի աճ կա՝ կապված վերջին շրջանում սուր շնչական վարակների տարածման հետ։