Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2023

 Սիրելի՛ հայրենակիցներ

Հայոց բանակի հարգելի՛ զինվորներ ու սպաներ, Արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներ
ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-ամյակն է այսօր, և բոլորս օրվա հանդեպ առանձնակի ջերմություն ենք զգում, քանի որ Հունվարի 28-ը մեր ինքնիշխանությունը խորհրդանշող տոն է․ սեփական բանակ ունենալը թանկ ու բարձրագույն արժեք է յուրաքանչյուր ազգի համար։
Բանակը կարևորագույն դեր ունի պետականության կայացման, ամրացման, պահպանման ու զարգացման գործում:
Իսկ Հայոց բանակի դերը հիմա, առավել քան երբևէ, գիտակցում ենք ամենքս։
Շնորհակալությո՛ւն բոլոր նրանց, ովքեր ծառայում են ՀՀ զինված ուժերում, շնորհակալությո՛ւն բոլոր պատերազմներում Հայաստան աշխարհի համար պայքարած անհատներին ու նրանց, որ պայքարում են հայրենիքի համար ներկա օրերում։ Իսկ պայքարի ճանապարհին մեր ցանկությունն է ազատ, ապահով, ինքնիշխան հայրենիք ունենալը մեզ ու մեր երեխաների համար։
Հայոց պատմության մեջ միշտ են եղել բարդ ժամանակաշրջաններ և սպառնալիքներ, ու դրանք հաղթահարել ենք հենց հայ զինվորի ու հրամանատարի բազկի շնորհիվ։
Ասօր՝ մեծ խոնարհում մեր հայրենիքի համար նահատակվածներին,
երախտագիտություն՝ ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնածներին։
Անվտանգ, խաղաղ ծառայություն, տոկունություն, ուժեղ կամք՝ մեր զինվորներին և բարի վերադարձ հարազատ օջախներ։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15