Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆՎԱՐԻ 28․ ՍՅՈՒՆԻՔ

29.01.2023

 Բանակի տոնը Հունվարի 28-ի առավոտյան մարզկենտրոն Կապանում մեկնարկեց N զորամասում զինվորական միտինգով։

Հնչեցին շնորհավորանքներ ու պաշտոնական ուղերձներ, հրամանատարության կողմից խրախուսանքի արժանացան մի շարք զինծառայողներ։
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հնչեցրեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը։
Այնուհետև Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ի հիշատակ հայրենիքի համար ընկած հայորդիների, տեղի ունեցավ մոմավառություն։
Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզպետարանի ղեկավար կազմի անդամներն ու աշխատակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմներում անմահացած կապանցիների շիրիմներին ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։ Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը հոգեհանգստյան կարգ կատարեց։
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Բանակի օրվա առիթով ծաղկադրմանը մասնակցել է Մեղրիում, իսկ մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը`
Քաջարանում։
Սյունիքի մարզպետարանը կազմակերպել էր նաև Կապանի N զորամասի զինվորների այցը քաղաքի թանգարաններ ու ներկայացման դիտում Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15