Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
30.01.2023
Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը չծրագրված այցով եղավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում։
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ նա շրջել է ԲԿ-ում, զրուցել անձակազմի անդամների ու բուժառուների հետ, ծանոթացել կենտրոնի հագեցվածությանն ու հիվանդների սպասարկման պայմաններին։
Մարզպետի տեղակալին են ներկայացվել նաև խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանք կտարվի։